Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Խորհուրդը վերին

Խորհուրդը վերին
08.10.2023 | 18:00

Տաքուկ հուշերս կարկատեմ հանց շալ,

ՈՒ առնեմ սառած երկրիս ուսերին,

Աշխարհից լքված ու անմխիթար,

Ցավերից սառած՝ երկրիս ուսերին։

ՈՒ սիրտն իր՝ կրկին ջերմող բառերով՝

Բալլադներ ձոնեմ զուտ հերոսական,

Կոչեմ վրեժի ու մարտի կոչեմ,

Արթնացնեմ ոգին իր արիական։

ՈՒ դառնամ կոչնակ՝ զանգեր հնչեցնեմ,

Էն տաք, հաղթական օրերի նման...

Եվ մունետիկն իր դառնամ այսօրվա

Հանուն իր վաղվա՝ տաք ու հաղթական։

Ասեմ՝ պատրաստվիր, դեռ պիտ ազգովին

Սրբազան լեռան գագաթը ելնենք,

ՈՒ մեզ ժառանգված Աստծո կտակի՝

Սրբազան լեռան խորհուրդը պեղենք։

Գուցե այնտե՞ղ է գաղտնիքը պահված,

Առեղծվածային քո Տիգրան Մեծի,

Գուցե այնտե՞ղ է խորհուրդը վերին՝

Խաղաղության և հաղթանակների։

Քո էս մրսելը, հեչ սրտովս չի,

Չփորձե՛ս ցրտից կոտրվել հանկարծ...

Սրբազան լեռը քեզ է սպասում,

Հոգում արևներ քեզ համար ժողված։

Էլ մի հապաղիր, ել ճամփա ընկնենք,

Սրբազան լեռան բարձունքը վերին,

Գուցե դեռ Նոյը քեզ է սպասում,

Որ հաղթանակով օծի քո ուղին։

07. 10. 2023 թ.

Աիդա ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 4764

Մեկնաբանություններ